Օբաման տարերային աղետի գոտի է հայտարարել Հարավային Կարոլինան
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հոկտեմբերի 5-ին կարգադրել է համերկրային օգնություն ուղարկել Հարավային Կարոլինայի նահանգ, որի բնակիչները հայտնվել են տեղատարափ անձրևների ու հեղեղումների ճիրանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Նախարարն այսօր հայտարարեց, որ Հարավային Կարոլինա նահանգում խոշոր աղետ է, և կարգադրեց համերկրային օգնություն ուղարկել վերականգնողական աշխատանքներին աջակցելու համար»,- նշել են մամուլի ծառայությունում:
Ինչպես հայտնել են տեղական իշխանությունների ներկայացուցիչները, հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումների հետևանքով ԱՄՆ-ի Հարավային և Հյուսիսային Կարոլինա նահանգներում: Զոհվածների թիվը հասել է 12-ի: Ավելի վաղ նշվել էր ութ զոհվածների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)