Ադենում 12 մարդ է զոհվել Եմենի վարչապետի նստավայրի գնդակոծման հետեւանքով
Աշխարհ
Ադենում 12 մարդ է զոհվել Եմենի վարչապետ Հալեդ Բահահի նստավայրի գնդակոծման հետեւանքով, տեղեկացնում է CNN հեռուստաալիքը: Զոհվածների թվում կան Արաբական Միացյալ Էմիրությունների բանակի զինվորներ: Ինչպես հաղորդել Է Sky Nrws Arabia հեռուստաալիքը, վարչապետն ինքը գնդակոծումից չի տուժել:
Ավելի վաղ տեղեկատվություն էր ստացվել, որ «Ալ Քասր» հյուրանոցը, որտեղ ժամանակավորապես տեղավորվել է կառավարության ղեկավարը, հոկտեմբերի 6-ի առավոտյան գնդակոծվել Է նռնականետներից: Արաբական մեկ այլ հեռուստաալիքի՝ Al Arabiya-ի տվյալներով, շենքում հրդեհ Է բռնկել, լսվել են պայթյուններ եւ հրաձգություն:
Եմենում զինված հակամարտությունը շարունակվում Է արդեն շուրջ մեկ տարի: Միջազգային կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, Եմենի տարածքին ավիահարվածներ Է հասցնում մարտից, այն բանից հետո, երբ ապստամբ հուսիները գրավեցին երկրի տարածքի մեծ մասը եւ վտարեցին նախագահ Մանսուր Հադիին, որը փախավ Էր Ռիադ եւ երկիր վերադարձավ միայն սեպտեմբերին:
ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին ամիսներին Եմենում հակամարտության հետեւանքով զոհվել Է մոտավորապես 4,5 հազար մարդ, ներառյալ առնվազն 2110 խաղաղ բնակիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները