ԻԼԻՊ-ի ավելի քան 1000 զինյալ հանձնվել է Սիրիայի իշխանություններին` վախենալով ՌԴ-ի ավիահարվածներից
Աշխարհ
Վերջին օրվա ընթացքում «Իսլամական պետության» ավելի քան 1000 գրոհային վայր է դրել զենքը և հանձնվել Սիրիայի իշխանություններին, վախենալով ռուսական ավիացիայի հզոր օդային հարվածներից: Միջադեպը տեղի է ունեցել Սիրիայի հարավում, հայտնում է տեղական լրատվական «Սանա» գործակալությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ահաբեկիչներին վախեցրել են ռուսական ռմբակոծությունները:
Նախօրեին ՌԴ պաշտպանության նախարարությունից հաղորդել են ռմբակոծության մասին, որի արդյունքում ոչնչացվել է ԻՊ-ի գրոհայինների շտաբը, ինչպես նաև օբյեկտները, որտեղ թաքնվում էին ահաբեկիչների հրամանատարները:
Ռուսական ռմբակոծիչները շարունակում են հսկել գրոհայինների դիրքերը և իրականացնել դրանց ոչնչացումը:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները