Ռուսաստանի ավիահարվածները խուճապ են առաջացրել ԻԼԻՊ-ի զինյալների շրջանում
Աշխարհ
Սիրիայում ռուսական ավիացիայի օդային հարվածները խուճապ են առաջացրել գրոհայինների շրջանում: Ծայրահեղականները զանգվածաբար լքում են իրենց դիրքերը և տեղափոխում սարքավորումները բնակավայրեր, հայտնում է ren.tv-ն:
Մարտական մեքենաները տեղակայում են մզկիթների մոտ և խիտ բնակեցված վայրերում: Դա հաստատում է տեսանյութը, որը նկարահանել են անօդաչու թռչող սարքերը: Պաշտպանության նախարարությունից հայտարարել են, որ ապստամբների մարտավարությունն ակնհայտ է: Ընդամենը մի քանի օրում մեծ կորուստներ: Այժմ արմատականները թաքնվելու են խաղաղ բնակչության՝ որպես կենդանի վահանի հետևում:
ՌԴ պաշտպանության նախարարությունում կարծում են, որ դա կարող է զգալիորեն նվազեցնել օդային հարվածների արդյունավետությունը, այդ իսկ պատճառով առաջարկում են կոալիցիային ստեղծել միասնական տեղեկատվական կենտրոն, որտեղ կհավաքվեն բոլոր հետախուզական տվյալները:
Ռուսական օդանավերն իրականացրել են 20 մարտական թռիչք. ոչնչացրել են մարզաբազան, որտեղ նախապատրաստում էին օտարերկրյա վարձկանների, ինչպես նաև ռազմամթերքի մեծ պահեստ, որը սպառազինում էր Սիրիայում գրոհայինների մեծամասնությանը:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները