Գերմանիայում սկանդալ է բորբոքվել ADR հեռուստաալիքում չադրայով ներկայացված Մերկելի կերպարի շուրջ
Աշխարհ
Գերմանական ADR հեռուստաալիքը ԳՖՀ-ի կանցլերին ներկայացրել է չադրայով, սակայն հեռուստադիտողները դրանից հետո հեռուստաալիքին մեղադրել են հակաիսլամիզմի մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Չադրայով ներկայացված Մերկելի կերպարը ցուցադրվել է Bericht aus Berlin ծրագրում, որտեղ քննարկվում էր փախստականների հարցը:
Հեռուստադիտողները համարել են, որ Գերմանիայի կանցլերի պատկերը հիշեցնում է այն կերպարները, որոնք օգտագործում է PEGIDA («Հայրենասեր եվրոպացիները «Արևմուտքի իսլամացման դեմ») հակաիսլամական շարժումը:
Իր հերթին հեռուստաալիքը մերժել է մեղադրանքը՝ ընդգծելով, որ պատկերը կոչված էր «գրավել մարդկանց ուշադրությունը»:
«Մենք ողջունում ենք բազմաթիվ քննադատական դիտողությունները Բեռլինից երեկվա ռեպորտաժի ժամանակ ներկայացված գրաֆիկայի առնչությամբ. ցավոք, ոչ բոլորն են հավանություն տվել կանցլերի մեր կերպարին կամ նույնիսկ այն ճիշտ չեն հասկացել»,- ասված է հեռուստաալիքի հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան