Սիրիայում ռուսական նավերը ռմբակոծել են ԻՊ-ի դիրքերը
Աշխարհ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում ռուսական նավերը ռմբակոծում են «Իսլամական պետության» դիրքերը: Նախարարը նշել է, որ ահաբեկիչների օբյեկտները ռմբակոծվել են հրթիռներով. փոխանցում է ren.tv-ն:
ԻԼԻՊ-ի վրա հարձակմանը մասնակցել են Կասպյան նավատորմի նավեր: Արդյունքում ոչնչացվել է ահաբեկիչների 11 թիրախ:
Շոյգուի խոսքով` քաղաքացիական օբյեկտները չեն տուժել: Պաշտպանության նախարարը նշել է, որ ոչնչացվել են զինամթերքի պահեստներ, հրամանատարական կետեր, պատրաստման ճամբարներ և իսլամիստների ռազմական տեխնիկան:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան