Եմենում կոալիցիայի ինքնաթիռները ռմբակոծությամբ խաթարել են հարսանեկան տոնակատարությունը
Աշխարհ
Եմենի Դամար գավառում Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական երկրների կոալիցիայի ինքնաթիռների ավիահարվածները խաթարել են հարսանեկան տոնակատարությունը: Այս մասին հաղորդում է "Россия 24"-ը:
Արդյունքում զոհվել է առնվազն 15 և վիրավորվել 25 մարդ:
Ավիահարվածները հասցվել են երկրի մայրաքաղաք Սանայից 113 կմ հեռավորության վրա՝ հութի ապստամբների կողմնակիցների կազմակերպած հարսանեկան արարողության ժամանակ:
Կոալիցիան դեռևս ոչ մի մեկնաբանություն չի տվել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան