Պուտինը Մոսկվայում հանդիպում կունենա Սարկոզիի հետ
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շուտով Մոսկվայում հանդիպում կունենա Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 8-ին հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով մի քանի աղբյուրների:
Գործակալության տվյալներով՝ Մոսկվա Սարկոզիի ժամանումն սպասվում է մինչև հոկտեմբերի վերջը, ընդսմին ստույգ ամսաթիվը չի ճշտվում:
Նիկոլա Սարկոզին Ֆրանսիայի նախագահն է եղել 2007-2012 թվականներին: Ներկայումս քաղաքական գործիչը «Հանրապետականներ» խոշոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)