ԻՊ-ի դիրքերին ՌԴ-ի հրթիռահարվածների տեսագրությունն ավելի քան 2,5 մլն դիտում է հավաքել (տեսանյութ)
Աշխարհ
Ռուսաստանի Կասպիական նավատորմի նավերի կողմից «Կալիբր» թևավոր հրթիռներով Սիրիայում ԻՊ-ի օբյեկտներին հարվածներ հասցնելու տեսասյուժեն ավելի քան 2,5 մլն դիտում է հավաքել YouTube-ում: «Լայքերի» թիվը գերազանցել է 18 հազարը, «դիսլայքերինը»՝ 1,3 հազարը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սյուժեն զետեղված է տեսահոսթինգում ՌԴ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ալիքում:
Երկուրոպեանոց տեսահոլովակում ցուցադրված են չորս հրթիռանավերի («Դաղստան», «Գրադ Սվիյաժսկ», «Վելիկիյ Ուստյուգ» և «Ուգլիչ») ռազմերթը, հրթիռների բուն արձակումը, ինչպես նաև Իրանի և Իրաքի տարածքների վրայով հրթիռների թռիչքի ուղեգծի վերաբերյալ ինֆոգրաֆիկան:
Ընդամենը նավերը հոկտեմբերի 7-ին հրթիռների 26 արձակում են իրականացրել Սիրիայի Ռաքա, Իդլիբ և Հալեպ նահանգների 11 թիրախների ուղղությամբ: Ինչպես ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտնել է ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, բոլոր թիրախները հաջողությամբ խոցվել են, քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան