Գիտնականները խոստանում են՝ խոզերին օրգանների իդեալական դոնորներ դարձնել մարդու համար
Աշխարհ
Ամերիկացի գիտնականները խոստացել են խոզերի օրգանները պիտանի դարձնել մարդուն փոխպատվաստելու համար: Գենային ինժեներիայի CRISPR/Cas9 նոր մեթոդի օգնությամբ նրանք բազմաթիվ գեներ են ձևափոխել խոզերի սաղմերում, ինչը դյուրացրել է նրանց օրգանների փոխպատվաստումը մարդու օրգանիզմում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնագործության մասին հայտնել է Popular Science-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի սեմինարում ծագումնաբան Ջորջ Չերչի զեկույցին:
Չերչի հայտնագործությունը նաև նոր հնարավորություններ է ընձեռում մարդու սաղմերի գենետիկական ձևափոխման համար (ժառանգական հիվանդությունների դեմ պայքարելու նպատակով), որի բարոյական ու բժշկական անվտանգության շուրջ գիտնականներն ակտիվորեն վիճում էին 2015 թվականին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան