ՌԴ ռազմատիեզերական ուժերը մեկ շաբաթում ավելիին են հասել, քան կոալիցիան մեկ տարում. Սիրիայի ԱԳՆ
Աշխարհ
Սիրիայի արտգործնախարարի տեղակալ Ֆեյսալ Միքդադը բարձր է գնահատել մերձարևելյան տարածաշրջանում Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի գործողության արդյունքները և հայտարարել, որ մեկ շաբաթում ռուս ռազմական օդաչուներին հաջողվել է հասնել ավելի տպավորիչ հաջողությունների, քան ԱՄՆ-ի գլավորած կոալիցիային մեկ տարում: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
«Ռուսաստանի ավիահարվածները մի քանի օրվա ընթացքում շատ բարձր արդյունքների են հասել, որոնք մի քանի անգամ գերազանցել են կոալիցիայի արդյունքները, որոնք իրականացվել են ավելի քան մեկ տարում»,- ազգային հեռուստաալիքին տված հարցազրույցում խոստովանել է Միքդադը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան