ՌԴ ՊՆ-ն մեկնաբանել է Իրանում ռուսական հրթիռների անկման մասին CNN-ի տեղեկությունը
Աշխարհ
Կասպյան նավատորմից Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչների թիրախների ուղղությամբ արձակված բոլոր հրթիռները, հասել են իրենց նպատակներին, հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարությունից` մեկնաբանելով ամերիկյան CNN հեռուստաալիքի տարածած տեղեկությունը:
Հղում անելով որոշ «անանուն աղբյուրներին»` հեռուստաալիքը հայտարարել է, որ մի քանի հրթիռ, իբր, ընկել է Իրանի տարածքում: Լուրն արդեն իսկ հերքվել է Թեհրանում` անվանելով այն «հոգեբանական պատերազմի մի մաս»: Չեն կարողացել հաստատել այն նաև ԱՄՆ պետդեպում:
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովն այդ առիթով հետևյալ հայտարարությունն է արել. «Անկախ նրանից, թե որքան տհաճ և «անսպասելի» է Պենտագոնում մեր գործընկերների համար` Սիրիայում ԻԼԻՊ-ի ենթակառուցվածքին բարձր ճշգրտության զենքի հարվածը, այնուամենայնիվ նավատորմից արձակված բոլոր հրթիռները հասել են իրենց նպատակին: Դա փաստ է: Հակառակ դեպքում, ստիպված կլինեինք ընդունել, որ Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման օբյեկտները, որոնք իրարից գտնվում են զգալի հեռավորության վրա` իքնուրույն են պայթել: Եվ գրեթե միաժամանակ»:
Մինչդեռ ռուսական ինքնաթիռները շարունակում են հաջողությամբ ոչնչացնել ահաբեկիչների բազաները, ինչը չի հաջողվել ԱՄՆ-ի գլխավորությամբ հակաահաբեկչական կոալիցիային ավելի քան մեկ տարում: Մեկ օրվա ընթացքում ռուսական ավիացիան ռմբակոծել է «Իսլամական պետություն» խմբավորման գրեթե 30 օբյեկտ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան