Հաագայի միջազգային դատարանը հնարավոր է հետաքննի ռուս-վրացական պատերազմի դեպքերը
Աշխարհ
Հաագայի միջազգային դատարանը չի բացառել հանգամանքը, որ մոտ ապագայում կսկսի ուսումնասիրել 2008թ. օգոստոսին Հյուսիսային Օսիայում եւ Վրաստանում տեղի ունեցած ռազմական գործողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով BBC-ն, դատարանի դատավոր Ֆատու Բենսուդան ուսումնասիրել է հակամարտության վերաբերյալ դատարանին տրամադրած փաստաթղթղերը եւ կողմերի գործողություններում նկա տել է հանցագործություններ, որոնք հենց Հաագայի դատարանի իրավասության ներքո են:
Բենսուտը մտադիր է պաշտոնական նամակով դիմել դատարանին' 2008թ. դեպքերը հետաքննելու համար: Պաշտոնական նամակից հետո արդեն դատարանը կհրապարակի' արդյոք բավարարում է հայցը, թե' մերժում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան