Գվատեմալայում սողանքի զոհերի թիվը հասել է 220-ի
Աշխարհ
Գվատեմալայում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 220-ի, ևս մոտ 350-ն անհայտ կորած է համարվում: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը` վկայակոչելով փրկարարական ծառայություններին:
Ողբերգությունը տեղի է ունեցել անցյալ հինգշաբթի՝ հոկտեմբերի 1-ին: Մինչ այժմ սողանքի վայրում հազարավոր տոննա հողի տակ մնում է 125 բնակելի տուն: Փրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն մինչ այժմ փրկարարներին չի հաջողվել գտնել աղետից փրկվածների:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից