ԱՄՆ-ն չի ցանկանում հակամարտել ՌԴ-ի հետ Սիրիայի պատճառով. Պետդեպ
Աշխարհ
Միացյալ Նահանգները չեն ցանկանում հակամարտել Ռուսաստանի հետ Սիրիայի պատճառով, սակայն համագործակցել նույնպես չեն պատրաստվում: Պետդեպի այս դիրքորոշման մասին հայտնել է մամուլի քարտուղար Ջոն Քիրբին, հայտնում է ren.tv-ն:
Նման հայտարարությամբ նա հանդես է եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի բանակցություններից հետո: Հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկել են ներկա իրավիճակը, սակայն որևէ կոնկրետ առաջարկներ չեն հնչել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում ասում են, եթե չեն ցանկանում օգնել, ապա թող չմիջամտեն: Պաշտպանության նախարարությանը զարմացրել է այն, որ Պենտագոնը չի ցանկանում տալ այսպես կոչված «չափավոր ընդդիմության» օբյեկտների կոորդինատները:
Պաշտպանության նախարարությունում նաև հերքել են հաղորդագրությունն այն մասին, որ ռուսական թևավոր հրթիռներն ընկել են Իրանում` չհասնելով Սիրիա: Այս տեղեկությունը հնչել է CNN հեռուստաալիքի եթերում: Այդ լուրը առաջացրել է նույնիսկ Պենտագոնի զարմանքը, իսկ Թեհրանում նշել են, որ դա լրագրողների հերյուրանք է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան