Ղազախստանը և Ուկրաինան, «չնայած դժվարություններին», կշարունակեն համագործակցել
Աշխարհ
Ղազախստանը և Ուկրաինան, չնայած դժվարություններին, հնարավորություններ են գտնում համագործակցությունը շարունակելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնլում է «Արմնեպրես»-ը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է Ուկրաինայի իր պաշտոնակից Պյոտր Պորոշենկոյի հետ հոկտեմբերի 9-ին Աստանայում կայացած հանդիպմանը:
«Այժմ, երբ հասկանալի պատճառներով ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազել է, էներգակիրների գներն ընկել են, առկա են պատժամիջոցները և հակամարտությունների դժվարությունները, բայց, չնայած դրան, մենք փոխըմբռնում և հնարավորություն ենք գտնում շարունակելու մեր համագործակցությունը»,- նշել է Նազարբաևը:
Ինչպես հաղորդել է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են մի շարք հարցեր, ներառյալ Ուկրաինայի հարավ-արևելքի իրադրությունը: «Պետությունների ղեկավարները կարծիքներ փոխանակեցին միջազգային օրակարգի հրատապ հարցերի, ներառյալ Ուկրաինայի հարավ-արևելքի իրադրության և Մինսկի պայմանավորվածությունների իրագործման շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան