Սերգեյ Լավրովը Քերիի հետ քննարկել է սիրիական ճգնաժամի լուծման վերաբերյալ հարցեր
Աշխարհ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 8-ին հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի գործընկերոջ' Ջոն Քերիի հետ և քննարկել սիրիական ճգնաժամի լուծման ուղիները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հեռախոսազրույցի ընթացքում նաև քննարկվել են հարցեր «Իսլամական պետության» դեմ պայքարում ջանքերի համախմբման վերաբերյալ:
Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի արդյունքների համաձայն' Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման արտգործնախարարներին հանձնարարել են քննարկել Սիրիայում իրավիճակի կարգավորման ուղիները:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հաստատել էր, որ Ռուսաստանի ռազմական գործողությունները Սիրիայում նպատակաուղղված են միջազգային ահաբեկչության դեմ պայքարին: Նա նաև շեշտել է, որ Ռուսաստանի ձեռնարկած բոլոր քայլերն ուղղված են սիրիական ճգնաժամի քաղաքական լուծումը գտնելուն:
Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքով սեպտեմբերի 30-ից սկսել է հարվածել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին: Ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններում ներառվել են ավելի քան 50 օդանավեր ու ուղղաթիռներ: Բացի այդ, ահաբեկիչների դիրքերը հրթիռակոծվել են ծովից:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից