Լաթաքիայում Ասադի զորքերն անօդաչու հետախույզ ինքնաթիռ են ոչնչացրել
Աշխարհ
Լաթաքիա նահանգի ծայրամասում սիրիական բանակը ոչնչացրել է «Ջեբհադ ան-Նուսրա» խմբավորման գրոհայինների անօդաչուն, որը հետևում էր Բաշար Ասադի զորքերին: Ինչպես նշել է LifeNews-ի հատուկ թղթակիցը` վկայակոչելով պաշտպանության նախարարությունում իր աղբյուրին, ահաբեկիչները պարբերաբար անօդաչու թռչող սարքեր են արձակում հետախուզության նպատակով:
Այժմ սիրիական բանակը, ազգային աշխարհազորի ուժերի հետ միասին շարժվում է դեպի Հալեպի հյուսիս-արևելք, որտեղ տեղակայված են ԻԼԻՊ-ի ուժերը: Քվեյրիս օդանավակայանում Ասադի զորքերը պատրաստվում են կոտրել կառավարական զորքերի կայազորի շրջափակումը, որոնք ավելի քան վեց ամիս է գտնվում են ահաբեկիչների վերահսկողության տակ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից