ԱՄՆ-ն հրաժարվել է սիրիական ընդդիմության վերապատրաստման ծրագրից
Աշխարհ
Բարաք Օբամայի վարչակազմն ավարտին է հասցրել Պենտագոնում մշակված սիրիական ընդդիմության ուժերի վերապատրաստման և ուսուցման ծրագիրը: Այս մասին հայտնում է The New York Times-ը` վկայակոչելով Պենտագոնում իր անանուն աղբյուրին:
Ըստ թերթի, ապստամբներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ մերժման որոշումն ընդունվել է, քանի որ ծրագիրն անարդյունավետ է դարձել և «չի ստեղծել մի ուժ, որը կարող էր դիմակայել ԻԼԻՊ-ին»:
Թերթը նշում է նաև, որ Վաշինգտոնն այլևս չի զբաղվելու Հորդանանի, Սաուդյան Արաբիայիև ԱՄԷ-ի ճամբարներում ապստամբների վերապատրաստմամբ: Դրա փոխարեն կստեղծվի փոքր պատրաստման կենտրոն Թուրքիայում, որտեղ վերապատրաստվելու են միայն ընդդիմադիր խմբավորումների առաջնորդները:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից