Սարսափելի ավտովթար Հոնդուրասում. կա 17 զոհ
Աշխարհ
Հոնդուրասի հյուսիսում ուղևորատար ավտոբուսի և հրշեջ մեքենայի բախման հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ, ևս 14-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Զոհերի թվում կա վեց երեխա, որոնցից երեքը մահացել է հիվանդանոցում:
Վարկածներից մեկի համաձայն` ավտոբուսը բախվել է հրշեջ մեքենային այն բանից հետո, երբ այն շրջվել է, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այլ տվյալներով` ավտոբուսի վարորդն անհայտ պատճառներով կորցրել է վերահսկողությունը:
Դեպքի հանգամանքները պարզվում են:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան