Սիրիայի բանակը հարձակվել է ԻԼԻՊ-ի գրոհայինների դիրքերի վրա
Աշխարհ
Սիրիայի կառավարական զորքերը հարձակվել են ԻԼԻՊ-ի գրոհայինների վրա` ահաբեկիչների պահեստից առգրավված զենքով: Նահանջի ընթացքում ծայրահեղականները չեն հասցրել վերցնել զինամթերքը, և այժմ զինվորականները վերադարձնում են դրանք` օդային հարվածներ հասցնելով գրոհայիններին: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Բունկերներից մեկում, որտեղ տեղակայված էր արմատականների բազան, հայտնաբերվել է համակարգ, որի միջոցով զինյալները գնդակոծում էին Դամասկոսի բնակելի շրջանները:
Ռումբերի փոխարեն նրանք օգտագործում էին հասարակ գազի բալոններ` լցոնած պայթուցիկով:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան