Պորոշենկոն անսպասելի որոշում է կայացրել Դոնբասի հարցով
Աշխարհ
Դոնբասում ուկրաինական կողմը սկսել է դուրս բերել զենքը շփման գծից: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Վլադիսլավ Սելեզնյովը, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն:
100 մմ-ից փոքր տրամաչափի զենքի հետքաշումն իրականացվում է Մինսկի պայմանավորվածությունների շրջանակներում:
Սելեզնյովն ընդգծել է, որ դուրսբերումը կիրականացվի երկու օր, այնուհետեև կսկսվի «հավաստման» գործընթացը` ԵԱՀԿ դիտորդների մասնակցությամբ:
Այնուհետեւ կմեկնարկի երրորդ փուլը` ականանետների դուրս բերումը: Ուկրաինայի գլխավոր շտաբի ներկայացուցչի խոսքով` ամբողջ գործընթացը կավարտվի մինչև հոկտեմբերի 18-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից