Սիրիայում ՌԴ ինքնաթիռները ոչնչացրել են ԻԼԻՊ-ի 29 դաշտային ճամբար
Աշխարհ
ՌԴ ավիատիեզերական ուժերի ինքնաթիռները մեկ օրում իրականացրած օդային գործողության ընթացքում ոչնչացրել են ԻԼԻՊ-ի 29 դաշտային ճամբար, երկու հրամանատարական կետ և Համա նահանգում գնտվող ահաբեկիչների պահեստը: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովը. փոխանցում է LifeNews-ը:
«Մեր ավիախմբի գործողությունների արդյունքում մեկ օրում ոչնչացվել է ահաբեկիչների երկու հրամանատարական կետ, Համա նահանգում գտնվող զինամթերքի պահեստ, ահաբեկիչների 29 դաշտային ճամբար, զենքով և ռազմական տեխնիկայով պաշտպանական դիրքեր»,- ասել է գեներալ-մայորը:
Հիշեցնենք, որ ՌԴ ավիատիեզերական ուժերի ինքնաթիռները սեպտեմբերի 30-ից կետային հարվածներ են հասցնում Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման օբյեկտներին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից