ՆԱՏՕ-ի կործանիչներն ավիահարված են հասցրել ԻԼԻՊ-ի դեմ պայքարող քուրդ աշխարհազորայինների դիրքերին
Աշխարհ
Երկու անհայտ կործանիչ օդային հարված է հասցրել քուրդ աշխարհազորայինների նախկին ճամբարի վրա: Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին, Ռաքքա նահանգում: Այդ մասին բացարձակ անանունության պայմաններում հայտնել է քրդական աշխարհազորի հրամանատարը:
Նա նշել է, որ ուրբաթ երեկոյան երկու ինքնաթիռների ուրվագծերը նկատվել են աշխարհազորայինների կողմից:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ ինքնաթիռներն աշխարհազորայինների նախկին ճամբարից մի քանի կիլոմետր հեռավորության վրա ռումբեր են նետել: Ավիահարվածի արդյունքում ոչնչացվել է մի քանի շենք:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից