Անկարայում սգո արարողությունները վերածվել են հանրահավաքի
Աշխարհ
Անկարայում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության վայրում հավաքվել է ավելի քան հարյուր մարդ` հարգելու զոհերի հիշատակը: Սակայն, սգո արարողությունները, ըստ էության, վերաճել են հանրահավաքի: Մարդիկ սկսել են կարգախոսներ վանկարկել. «Հանուն հեղափոխության զոհվածներն անմահ են»: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Նշենք, որ ոչ մի հայտարարված հանրահավաքներ այդ օրը Թուրքիայի մայրաքաղաքում չէին ակնկալվում:
Ավելի վաղ, Ստամբուլի մոտ տասը հազար բնակիչ դուրս է եկել փողոցներ` ի նշան պայթյունների դատապարտման, որոնք տեղի են ունեցել երեկ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից