Աֆղանստանում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է ՆԱՏՕ-ի առաքելության հինգ անդամ
Աշխարհ
ՆԱՏՕ-ի առաքելության հինգ անդամ է զոհվել, ևս հինգը վիրավորվել Աֆղանստանում կիրակի օրը՝ հոկտեմբերի 11-ին, բրիտանական ուղղաթիռի վթարի ենթարկվելու հետևանքով: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Վթարը տեղի է ունեցել Քաբուլում ՆԱՏՕ-ի առաքելության գրասենյակի մոտ ուղղաթիռի վայրէջքի ժամանակ:
«Դեպքն այժմ հետաքննվում է, բայց մենք կարող ենք հաստատել, որ դա դժբախտ պատահար էր»,- հայտնել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Մահացածներից երկուսը Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի կազմից էին: Մնացյալի քաղաքացիությունը չի բացահայտվում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից