Պուտինն ու Լուկաշենկոն խոսել են ՌԴ ռազմակայանի ստեղծման մասին. Պեսկով
Աշխարհ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են ռուսական ռազմաբազայի ստեղծման հարցը հարևան երկրի տարածքում. փոխանցում է LifeNews-ը:
Ինչպես նշել է Պեսկովը, «կառուցողական ոգով» այդ քննարկումը կշարունակվի: Ավելին, Ռուսաստանի և Բելառուսի առաջնորդները հանդիպում կանցկացնեն Ղազախստանում՝ ԱՊՀ երկրների առաջիկա գագաթաժողովին: Ռազմաբազայի հարցը կարող է բարձրացվել այդ միջոցառման շրջանակներում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի տարածքում չի նախատեսվում ռուսական ավիաբազայի տեղակայումը, և որ «այդ հարցը ոչ մեկի հետ չի քննարկվել»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան