Իրանը ստեղծել է նոր բարձր ճշգրտության բալիստիկական հրթիռ
Աշխարհ
Թեհրանը հայտարարել է նոր բարձր ճշգրտության բալիստիկական հեռահար հրթիռի ստեղծման մասին: Հրթիռի փորձարկումը հաջող է անցել, հաղորդում է IRNA գործակալությունը:
Ինչպես հաղորդվում է, «Էմադ» հրթիռն առաջին հեռահար հրթիռն է, որի գործողությունները կարելի է ղեկավարել: Այն բավականին ճշգրիտ է:
Իրանի Պաշտպանության նախարար Հուսեյն Դեհղանի խոսքով՝ հրթիռն ի զորու է խոցել թիրախները բարձր ճշգրտությամբ և ամբողջությամբ ոչնչացնել դրանք:
«Մենք մեր ծրագրի իրագործման համար ամենևին էլ որևէ մեկից թույլտվություն չենք խնդրում»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ նոր հրթիռն առաջին է Թեհրանի տրամադրության տակ, որն ի զորու է հասնել Իսրայել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից