Իրանի խորհրդարանը հավանություն տվեց «վեցյակի» հետ համաձայնագրի իրագործման օրինագծին
Աշխարհ
Իրանի խորհրդարանը հոկտեմբերի 13-ին հավանություն է տվել երկրի միջուկային ծրագրի խնդրով միջազգային միջնորդների «վեցյակի» հետ ստորագրված համաձայնագրի իրագործման օրինագծին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով IRNA իրանական գործակալությանը:
Խորհրդարանի նիստում համաձայնագրի կատարումը պաշտպանել է 161 պատգամավոր, 59-ը դեմ են արտահայտվել, 13-ը ձեռնպահ են մնացել: Ընդամենը քվեարկությանը մասնակցել է 250 օրենսդիր:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 11-ի նիստում, Իրանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ վավերացրել էր համաձայնագրի իրագործմանն ուղղված գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդհանուր շրջանակները:
Իրանը և միջազգային բանակցորդների «վեցյակը» լույս հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական միջուկային խնդրի կարգավորման շուրջ: Դժվարին բանակցություններն ավարտվել են գործողությունների համատեղ համապարփակ պլանի ընդունմամբ, որի կատարումն ամբողջովին կվերացնի ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի և Եվրամիությնա կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինասնական պատժամիջոցները, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից