Ինձ դեռ ժամանակ է պետք. Օզբիլիս
Սպորտ
Վասիլի Ուտկինն ինձ հերո՞ս է անվանել, հավանաբար նա հասկանում է, թե որքան բարդ է վերադառնալ նման վնասվածքից հետո: Այս մասին ասել է Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:
«Օրեցօր ինձ ավելի լավ եմ զգում: Սակայն ինձ դեռ ժամանակ է պետք այդքան ծանր վնասվածքից ապաքինվելու համար: Նույնիսկ մեծագույն ֆուտբոլիստներին է ժամանակ պետք՝ ապաքինվելու համար: Ընդհանուր առմամբ, ինձ վատ չեմ զգում: Ալենիչևն ինձ շատ է օգնում: Վասիլի Ուտկինն ինձ հերո՞ս է անվանել, հավանաբար նա հասկանում է, թե որքան բարդ է վերադառնալ նման վնասվածքից հետո»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Чемпионат-ը:
Ֆուտբոլիստն անցյալ տարի երկրորդ անգամ ծնկի վիրահատության ենթարկվեց:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը մոսկովյան դերբիում դարձել է գոլային փոխանցման հեղինակ:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու