Երևանի կրթահամալիրներից մեկից 11-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին Քննիչները խուզարկել են Նարեկ Նալբանդյանի՝ Հովիկ Աբրահամյանից գնած առանձնատունը. ինչ է հայտնաբերվել 33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը Ալիեւից շատ է ուզում Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը 43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն Գիշերվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 69 անօդաչու թռչող սարք է խոցվել Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքը Շաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր է ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է 

Թևան Պողոսյանը ՆԱՏՕ-ին իրազեկել է թուրքական ուղղաթիռների կողմից Հայաստանի օդային սահմանը խախտելու մասին

Քաղաքական

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին իրազեկել է թուրքական ռազմական ուղղաթիռների կողմից Հայաստանի օդային սահմանը խախտելու դեպքի մասին և ակնկալում է նրա արձագանքը: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը Թևան Պողոսյանը հայտնեց, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ընթացքում պատվիրակներին հնարավորություն է տրվել հարցեր ուղղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, սակայն քանի որ յուրաքանչյուր պատվիրակությունից մեկ անձի է հնարավորություն տրվել հարց տալ, իսկ հայկական պատվիրակությունից հարց է հնչեցրել Կորյուն Նահապետյանը, ուղղաթիռների վերաբերյալ հարցն իրեն չի հաջողվել հնչեցնել լիագումար նիստի ընթացքում: «Ես նիստից հետո միջանցքով հասա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետևից և նրան հարց ուղղեցի թուրքական ռազմական ուղղաթիռների կողմից հայկական օդային սահմանը խախտելու մասին: Նա զարմացած դեմք ընդունեց և ասաց, որ տեղյակ չէ այդ մասին: Նա խնդրեց իրեն գրավոր հարց ուղարկել՝ խոստանալով անպայման արձագանքել: Ես գրավոր հարցն ուղարկեցի ընդամենը մի քանի րոպեի ընթացքում: Ես այդ մասին տեղեկացրի Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայացուցչին, ներկայացրեցի գրավոր հարցը և խոստում ունեմ, որ պատասխանն անպայման կլինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Պողոսյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ պատասխանից հետո կորոշեն, թե ինչ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Նրա խոսքով՝ տվյալ դեպքում խնդիրը ոչ թե այդ հարցի շուրջ աղմուկ բարձրացնելն է, այլ ձևավորել այնպիսի իրավիճակ, որ ՆԱՏՕ-ն և Թուրքիան դասեր ստանան, որ նման բաներն այլևս չկրկնվեն: «Եթե մի կառույց իսկապես գնահատում է իր անդամ երկրների սահմանների անձեռնմխելիությունը և պատրաստ է դրա համար ամեն ինչ անել, ապա նա պետք է սկսի իր օրինակից: ՆԱՏՕ-ն առաջինը պետք է ներողություն խնդրեր այդ դեպքի համար՝ անգամ եթե այդ խախտումը պայմանավորված է եղել եղանակային վատ պայմաններով: Իսկապես շատ հավանական է, որ հենց եղանակային վատ պայմանների պատճառով են ուղղաթիռները խախտել Հայաստանի օդային սահմանը, սակայն ես կցանկանայի լսել հենց ՆԱՏՕ-ի գնահատականն այս միջադեպին, որովհետև դա շատ կարևոր է մեզ համար»,- ընդգծեց Պողոսյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն էլ իր հերթին ընդգծեց, որ ՆԱՏՕ-ն պետք է հստակ գնահատական տա թուրքական ուղղաթիռների կողմից Հայաստանի օդային սահմանը խախտելու դեպքին: «Ինչպես գիտեք, այդ միջադեպի հետ կապված Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության պետը տվել է պարզաբանում: Հարցում է ուղարկվել Թուրքիա. Անկարայից ստացված պատասխանից պարզվել է, որ եղանակային վատ պայմանների պատճառով է, որ մարտական ուղղաթիռները հատել են Հայաստանի օդային սահմանը: Դեպքն ինքնին արտառոց է և մտահոգիչ: Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ երկիր է Թուրքիան, պետք է արձագանքի այս դեպքին, հստակ պարզաբանումներ պետք է տրվեն: Կարծում եմ, որ իրավիճակը սրելու կարիք չկա, սակայն մենք պետք է բարձրացնենք մեր զգոնությունը, հստակ հասկանանք, որ մենք պետք է կարողանանք մեր սահմանները պաշտպանել»,- ընդգծեց Նահապետյանը:

Պատգամավորը վստահեցրեց, որ հայկական զինված ուժերը, հակաօդային պաշտպանության համակարգը պատրաստ են դիմակայել նման ոտնձգություններին, եթե դրա կարիքը զգացվի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հաջողությամբ տարել է աքիլեսյան ջլի վիրահատությունը Երևանի կրթահամալիրներից մեկից 11-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոցԻրանական հարվածները հարցականի տակ են դրել Բահրեյնում ԱՄՆ-ի գլխավոր ռազմածովային բազայի ապագան Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանինԲրազիլիայում ավարտվել է աշխարհի ապագա ամենաբարձր բնակելի երկնաքերի հիմքի կառուցումըԹրամփի վարչակազմի անդամները անվտանգության սպառնալիքների պատճառով զանգվածաբար տեղափոխվում են փակ ռազմաբազաներՔննիչները խուզարկել են Նարեկ Նալբանդյանի՝ Հովիկ Աբրահամյանից գնած առանձնատունը. ինչ է հայտնաբերվել33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը Ալիեւից շատ է ուզում Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվենՖրանսիան ռազմանավ կկառուցի ապագայի ծովային մարտերի համարԳիշերվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 69 անօդաչու թռչող սարք է խոցվել Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ)
Ամենադիտված