Համոզված եմ, որ հաղթելու ենք «Ռեալին». Իբրահիմովիչ
Սպորտ
«Ռեալի» դեմ խաղը դիտարժան կլինի: Այս մասին հայտարարել է ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը՝ մադրիդյան թիմի դեմ Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայանալիք խաղից առաջ:
«Մենք հստակ գիտենք, թե ինչ է պետք անել «Ռեալին» հաղթելու համար: Այդ թիմի դեմ խաղը դիտարժան կլինի, մենք պատրաստվում ենք մարտահրավերին: Դեռ լավագույն մարզավիճակիս պիկին չեմ հասել այս մրցաշրջանում, բայց վստահաբար համոզված եմ, որ հաղթելու ենք «Ռեալին»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է AS-ը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու