Victoria's Secret-ի «հրեշտակը» լուսանկարվել է Լուսիկ Ագուլեցու և Ջիվան Գասպարյանի հետ
Այլ
Vogue ամսագրի ռուսական պարբերականը անդրադարձել է Victoria's Secret-ի «հրեշտակ» Սթելլա Մաքսվելի և ամսագրի լուսանկարչի այցելությանը Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ամսագրի համացանցային տարբերակը հակիրճ ներկայացրել է նկարահանման խմբի երեք օրերի այցելությունները: Ինչպես նշված է նյութում, նկարահանման խմբի ամենակարևոր անդամներից մեկն էր Vogue-ի հետ ակտիվ համագործակցող ամերիկահայ լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանը, ով վերջերս առաջին անգամ այցելելով պատմական հայրենիք, գերվել էր և առաջարկ ստանալուն պես մեծ ուրախությամբ ընդունել այն:
Արդյունքում, երեք օրերի ընթացքում լուսանկարիչը և նրա «հրեշտակ» ընկերուհին այցելեցին Գառնի, Խոր Վիրապ, Սևան, ինչպես նաև Երևանի ամենակոլորիտային վայրերից երկուսը՝ Վերնիսաժը և Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանը: Լուսանկարչական շարքում Victoria's Secret-ի «հրեշտակներից» մեկի հետ լուսանկարվել են նաև հայ մշակութային վառ գործիչներ Ջիվան Գասպարյանը և Լուսիկ Ագուլեցին:



















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար