Արդարադատության նախկին նախարարը՝ Սողոմոն Քոչարյանի ազատ արձակվելու մասին
Բլոգոսֆերա
ՀՀ Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Երբ իմացա, որ ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին դատարանն ազատություն է շնորհել դատապարտման օրվանից ուղիղ 20 տարի անց, ոգևորությունս մեծ էր:
Սողոմոն Քոչարյանի հետ ծանոթացել եմ անձամբ՝ նրա նույնականացման քարտը հանձնելու ժամանակ: Այսօր արդեն էական չէ, որ ինձ ժամանակին չհաջողվեց լուծել նախկին հետախույզին ազատություն վերադարձնելու հարցը, այս պահին , առավել քան երբևէ, կարևոր է նրա առողջական վիճակը:
Ի սրտե քեզ առողջություն եմ մաղթում, Սողոմոն, պինդ կաց, քեզ ուժ և տոկունություն ոտքի կանգնելու և ազատության մեջ լիիրավ ապրելու համար…»


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից