Սիրիայի ճակատագիրն իր ժողովրդի ձեռքում է. Մեդվեդև
Բլոգոսֆերա
Ռուսաստանը կաջակցի Սիրիայի ժողովրդին իր ինքնիշխանությունը պաշտպանելու հարցում, քանի որ երկրի ճակատագիրն իրենց ձեռքում է: Այս մասին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Ակնհայտ է, որ Սիրիան այսօր համաշխարհային օրակարգի առանցքային հարցերից մեկն է: Ռուսաստանը սիրիական ղեկավարության խնդրանքով եկել է նրան օգնության, և հիմա մենք միասին պայքարում ենք ահաբեկչության դեմ: Սակայն երկրի ճակատագիրը մնում է Սիրիայի ժողովրդի ձերքում: Հենց նա, այլ ոչ թե առանձին էթնիկ խմբեր կամ քաղաքական ուժեր պետք է որոշեն, թե ինչպես և ինչ առաջնորդի հետ առաջ գնալ: Մենք կօգնենք Սիրիայի ժողովրդին պաշտպանել իր ինքնիշխանությունը: Եվ հավատում ենք այդ հնագույն հողի խաղաղ ապագային»,- գրել է նա:
Հոկտեմբերի 20-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պաշտոնոկան այցով մեկնել է Մոսկվա: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է վարել սիրիացի իր գործընկերոջ հետ: Տեղի է ունեցել Բաշար Ասադի հանդիպումը Ռուսաստանի ղեկավարության հետ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից