Հայաստանի քաղավիացիան մեկնաբանում է ապակու ճեղքով օդանավի թռիչքի հետաձգման լուրը
Բլոգոսֆերա
Երևան-Վիեննա չվերթը նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը մի քանի ժամով հետաձգվել է օդանավի ապակու վրա հայտնաբերված ճեղքի պատճառով: Aյս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը' նշելով, որ դա, սակայն, պետք չէ որակել որպես արտակարգ դեպք: Նրա գրառման համաձայն' «Զվարթնոց» օդանավակայանում նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը և առհասարակ նոյեմբերի նախորդ օրերին ու հոկտեմբերին, ինչպես նաև մյուս ամիսներին ոչ մի արտակարգ դեպք չի գրանցվել: «Ամեն րոպե աշխարհում տասնյակ չվերթներ են ուշանում և չեղարկվում' ոչ թե արտակարգ, այլ աշխատանքային և ընթացիկ լուծվող խնդիրների պատճառով»,- գրել է նա:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից