ԱԳՆ-ն ջանքեր է գործադրում Հարավային Սուդանում զոհված ՀՀ քաղաքացիների աճյունները հնարավորինս արագ Հայաստան տեղափոխելու համար
Բլոգոսֆերա
Հայաստանի արտաքին գերատեսչությունը ջանքեր է գործադրում Հարավային Սուդանում զոհված ՀՀ քաղաքացիների աճյունները հնարավորինս արագ Հայաստան տեղափոխելու համար:
ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում արվել է հետևյալ գրառումը.
«Մեր խորին ցավակցությունն ու վշտակցությունն ենք հայտնում Հարավային Սուդանում վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին։ Այս դժվարին պահին մաղթում ենք ուժ ու կորով վերապրելու այս կորստի ցավը։
Հայտնում ենք նաեւ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը համագործակցում է տեղի իշխանությունների, ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության, ինչպես նաեւ Սուդանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ զոհված ՀՀ քաղաքացիների փաստաթղթերի տրամադրման եւ նրանց աճյունների՝ հնարավորինս արագ Հարենիք տեղափոխման կազմակերպման ուղղությամբ»։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից