Սերժ Թանկյանի կիթառը վաճառվել է 27 հազար դոլարով
Բլոգոսֆերա
Աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանկյանի կիթառը, որով նա նվագել է System of a Down-ի «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) շրջագայության ընթացքում, աճուրդում վաճառվել է 27 հազար ԱՄՆ դոլարով: Այս մասին երգիչը գրել է Facebook-ի իր էջում: Լոս Անջելեսում կայացած «Օրրան» բարեգործական ՀԿ դրամահավաք-ճաշկերույթի ժամանակ կազմակերպված աճուրդում վաճառված կիթառի ողջ գումարը կփոխանցվի վանաձորաբնակ կարիքավորներին:
System of a Down ռոք խումբն օգնում է կարիքավոր երեխաներին և տարեցներին Վանաձորում: Խմբի անդամները SOAD գրությամբ վերնաշապիկների վաճառքից գոյացած հասույթի մի մասը նվիրաբերել են «Օրրան»-ին' օժանդակելով վերջինիս' իրականացնելու համար ոչ բարվոք կենսապայմաններ ունեցող ավելի քան 200 երեխաներին և 100 տարեցներին ուղղված բարեգործական ծրագրերը:
Այդ վերնաշապիկներից մեկի էսքիզը խմբի մենակատար Սերժ Թանկյանի մտահղացումն էր: Վերնաշապիկների վրա պատկերված նկարները հիշատակում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Խումբը մոտավորապես 4500 ԱՄՆ դոլարի չափով գումար հանգանակեց «Օրրան»-ի համար:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից