Նիկոլ Փաշինյանը փոցխում է Հայաստանի համայնքներից մեկի գյուղամեջը (լուսանկար)
Բլոգոսֆերա
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էˊ
«Նկարում՝ փոցխում եմ Հայաստանի համայնքներից մեկի գյուղամեջը:
Հանդիպած գյուղացիներից մեկը հարցրեց, թե ե՞րբ ենք վերադարձնելու Արեւմտյան Հայաստանի հողերը:
Պատասխանեցի՝ երբ Արեւելյան Հայաստանի ամեն քառակուսի մետրին խնամքով վերաբերվենք եւ սիրով, երբ շենացնենք, ծաղկեցնենք եւ ապրեցնենք այսօրվա Հայաստանի ամեն քառակուսի մետրը:
Իսկ գյուղամեջը, որտեղ խոսում էինք, կորած էր աղբի մեջ: Մոտակա տներից մեկից փոցխ խնդրեցի եւ սկսեցի հավաքել տարիներով կուտակված աղբը:
Պարզվեց՝ Արայիկ Հարությունյանը թաքուն լուսանկարել է:)»:



















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից