Տասնյակ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի՝ հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին Ինչ վտանգ է պարունակում լողափում ձմերուկ և սեխ ուտելը Թամարա Գևորգյանի խորհրդավոր գրառումը հետաքրքրել է հետևորդներին Եվրոպայում հազարից ավելի մարդ է մահացել շոգի պատճառով․ ԱՀԿ Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար. Ժամանակավոր կարգավիճակ ունեցող միգրանտները պետք է օրինականացվեն կամ վերադառնան հայրենիք Իրաքում պատրաստ են ընդունել Իրանի և Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչների միջև հանդիպումները Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով Վարորդը «Opel Zafira»-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ նա մահшցել է Հինգ ըմպելիքներ, որոնք նպաստում են երկարակեցությանը Սթարմերը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. The Observer Ինչու ԱԱ պատմության լավագույն ռմբարկուն չխաղաց մեկնարկային րոպեներից 

«Երկիրը չի կարող ամեն անգամ ոտքերը չռել ու Վանո ծնել». Վարդ Սիմոնյան

Բլոգոսֆերա

Լրագրող, կինովավերագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Նոյեմբերի 13-ը Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է. կխնդրեի ուշադիր նայել, թե սոցցանցերում ինչպես են հազարավոր մարդիկ ամենաջերմ մաղթանքներով շնորհավորում մեծատաղանդ գրողին, մեր պետության հիմնադիր պետական գործիչներից մեկին. սրանից էլ լավ ապացո՞ւյց, որ Վանո Սիրադեղյանը պահանջված գործիչ է, մեծ գրող և մտավորական: Մասմեդիայի իմ գործընկերներին կխնդրեի իրենց գլխավոր էջերն այսօր տրամադրել Վանո Սիրադեղյանի որևէ ստեղծագործությանը, հավատացեք, դա արժանապատիվ է, դա վայել է խոսքի և խղճի ազատության մեր սկզբունքներին: Այսօր' ով որտեղ լինի, թող բարձրացնի նրա կենացը, այս երկիրը չի կարող ամեն անգամ ոտքերը չռել ու Վանո ծնել։Իսկ նոյեմբերի 13-ը մեզ համար միշտ ամփոփման օր է. ինչ երևակեց Վանո Սիրադեղյանի հայտնի ստորագրահավաքը.

1. Որ Հայաստանում, այնուամենայնիվ, կա մտավոր ընտրախավ, որին ոչ մի կերպ թափոն ու ջարդոն չես սարքի, որը չվախեցավ կանգնել Վանո Սիրադեղյանի պաշտպանության շարժման առաջին գծում։Դատապարտված է այն երկիրը, ուր չկա մտավոր այդ ընտրախավը՝ հասարակության խղճի ու մտքի հավաքականությունը, և այս շարժումը մեզ ուղերձ ուղարկեց, որ մեր ողնաշարը դեռ պինդ է:Եվ ուրեմն կարող ենք վստահ լինել, որ մեզ հնարավոր չէ վերածել մսակույտի և մեր Հայրենիքը՝ ավերակի։

2. Որ Հայաստանում կա առողջ ու անվախ երիտասարդություն, որովհետև ստորագրողների կեսից ավելին երիտասարդությունն էր: Երիտասարդ ստեղծագործ միտքը, ուսանողությունը, երիտասարդ գիտնականները միահամուռ միացան մեր նախաձեռնությանը։ Սա երաշխիք է, որ մեր այսօրվա թույլ ու տկար համակարգերի ու ինստիտուտների դռների դիմաց կանգնած է նոր մտածողությամբ խիզախ երիտասարդություն, ովքեր վաղը խուժելու են այդ տարածքներ և մաքրելու են այս հոգնած տարածքները, սրբելու են նրա վրայից հայհայը գնացած ու վայվայը մնացած արարածներից։

3. Վանո Սիրադեղյանը մեր ժամանակի ամենամեծ գրողն է, և այս շարժումը ևս մեկ անգամ բոլորին հիշեցրեց այս մասին.նրա գործերը մեկը մեկի ետևից թվայնացվեցին, հազարավորները նրա հետ հաղորդվելու հնարավորություն ստացան, մեդիան լցվեց նրա մասին հրապարակումներով, որոնք ամենառեյտինգային նյութերը դարձան օրվա լրահոսում։ Հազարավոր երիտասարդներ հայտաբերեցին Վանո Սիրադեղյան գրողին, շփվեցին բարձր գրականության հետ, որ վաղը արժեհամակարգ, ճաշակ է դառնալու և ապրելու է քաղաքում, իջնելու է փողոց և իրենով լցնելու մեր քաղաքի օդը։

4. Շուրջ 10 հազար մարդ իր անվստահությունը հայտնեց Վանո Սիրադեղյանի քրեական «փաթեթին»' այն համարելով քաղաքական «փաթեթ», որի տակից հնարավոր չէ դուրս գալ իրավական գործիքներով։ Սա ահազանգ էր, անվստահություն երկրի արդարադատությանը, որ այն առնվազն անկախ չէ:

5. Քաղաքական համակարգը ադեկվատ չէ հանրային սպասումներին. հանրային միտքն առաջ է ընկել քաղաքական կուսակցություններից, որովհետեւ այդ կուսակցությունները չեն կարողանում սպասարկել հանրային ձևակերպված պատվերը. ընդամենը մեկ քաղաքական կառույց՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ընդառաջ եկավ այս շարժմանը։ Այսպիսով, Վանո Սիրադեղյանի շուրջ ծավալված իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր կուսակցությունները զբաղված են ինչով ասես, միայն ոչ հանրային մտահոգություններին հետամուտ լինելով և լուծումներ փնտրելով։

6. Որքան էլ մենք դժգոհենք մեր ԶԼՄ-ների այսօրվա որակից, չենք կարող չարձանագրել, որ այս շարժումը հենց նրանք առաջ բերեցին և պաշտպանեցին. Հայաստանում չգտնվեց որևէ հայտնի լրագրող կամ խմբագիր, որը շրջանցեր այս ստորագրահավաքը։ Այսպիսով, մեր չորրորդ իշխանությունը ցույց տվեց, որ նա զուտ իրադարձությունների ետևից քարշ եկողը չէ, այլ իրադարձություն ստեղծողն ու քաղաքական օրակարգ ներմուծողը։

7. Գործող քաղաքական գործիչներից դժվարանում եմ տալ մեկի անունը, ով Վանո Սիրադեղյանի վարկանիշի կեսն ունենա։Այսօր առանձին գործիչներ, տարբեր հարթակներում տալով նրա անունը, փորձում են հանրային վստահության քվե կորզել, հերոսանալ, այն դեպքում, երբ մի երկու տարի առաջ ռիսկ չէին անի նրա անունը տալ անգամ մտերիմների շրջապատում։ Սա ստորագրահավաքի կազմակերպիչների գրագետ ու հետեւողական աշխատանքի արդյունք է, որ Վանո Սիրադեղյանի անունը տալն արդեն նույնիսկ դիվիդենտ է դարձել առանձինների համար։ Մենք իհարկե, սա չենք ողջունում, ընդամենն արձանագրում ենք։

8. Տեղեկություններ կան, որ իշխանական կուլիսներում այս խնդիրը բավականին ակտիվ քննարկվում է, և ավելի քան վստահ ենք, որ այն ստանալու է իր արդարացի լուծումը։Մենք երբեք այս ստորագրությունները, մեր երկրի մտավոր ընտրախավի ձայնը չենք հանելու մեր պետության դեմ՝ ընկնելով տարբեր միջազգային դռներ. Մենք ձայն ենք բարձրացրել հանուն արդարության և հավատում ենք, որ այն հաղթելու է»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տասնյակ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի՝ հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին Ինչ վտանգ է պարունակում լողափում ձմերուկ և սեխ ուտելը Թամարա Գևորգյանի խորհրդավոր գրառումը հետաքրքրել է հետևորդներին Եվրոպայում հազարից ավելի մարդ է մահացել շոգի պատճառով․ ԱՀԿ Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար. Ժամանակավոր կարգավիճակ ունեցող միգրանտները պետք է օրինականացվեն կամ վերադառնան հայրենիք Իրաքում պատրաստ են ընդունել Իրանի և Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչների միջև հանդիպումները Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով Վարորդը «Opel Zafira»-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ նա մահшցել է Հինգ ըմպելիքներ, որոնք նպաստում են երկարակեցությանը Սթարմերը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. The Observer Ինչու ԱԱ պատմության լավագույն ռմբարկուն չխաղաց մեկնարկային րոպեներից ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ի ցուցակը կգլխավորեն Լավրովն ու Սոբյանինը Opta-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը Saudi Aramco ընկերության ուղղաթիռը կործանվել է Ռաս Թանուրայի շրջանում․ զոհվել է 14 մարդ Բժիշկը բացահայտել է, թե ինչու է սուրճը գիրացնում Թրամփն ու Նեթանյահուն իրենց իսկ հայտարարություններով հաստատում են իրենց հանցագործությունները․ Մոջթաբա Խամենեի Վաշինգտոնից ճնշում կա, բայց փակ հանդիպումներում դիրքորոշումն այլ է․ «Ռոսատոմ»-ի ղեկավար Սերբիան վերականգնում է պարտադիր զինվորական ծառայությունը. Վուչիչ ԿԸՀ-ն վիճակագրություն չի վարել անվավեր քվեաթերթիկների պատճառների վերաբերյալ. ԿԸՀ նախագահի տեղակալ Փրկարարները Վենեսուելայում երկրաշարժերից հետո փլատակների տակից անվնաս դուրս են բերել երկու 11-ամյա տղաների Ռուսաստանը կարող է լինել միայն ուժեղ, կամ էլ՝ Ռուսաստան չի լինի․ Պուտին Մատչելի և քաղցր միրգը, ինչպես պարզվել է, պաշտպանում է քաղցկեղից և շաքարախտից Ռուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր Նովակ Լույսը վառի´ր. Կոչումով բժիշկ (տեսանյութ) Լեհաստանի պաշտպանության նախարար. Երկրում ԱՄՆ-ի մշտական ռազմական բազայի շուրջ բանակցություններն անցնում են հաջորդ փուլ Օգոստոսի 1-ից «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչումների համար նոր չափանիշներ կլինեն Թուրքիան և Ադրբեջանը փախլավան ցանկանում են ներկայացնել որպես սեփական մշակութային ժառանգություն Բենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններ ԵՄ-ն նախատեսում է խստացնել ժամանակավոր պաշտպանության տրամադրման կանոնները Ուկրաինայից ժամանող զորակոչային տարիքի անձանց համար ԱՄՆ-ն փնտրում է հրթիռների արագ և էժան արտադրության լուծումներ Կիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչшկան գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ. Պուտին Արարատի մարզում «Changan» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Եվրամիությունը 5 մլն եվրո է մոբիլիզացրել՝ Վենեսուելայում երկրաշարժից տուժածներին արտակարգ օգնություն ցուցաբերելու համար Հուզիչ հանդիպում օդանավակայանում․ այսպես է Արտաշ Ասատրյանի ընտանիքը դիմավորել նրա դստերը (Լուսանկարներ)Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Փաշինյան (տեսանյութ) Նոր կադր՝ հիվանդասենյակից. Գոռ Հակոբյանը հրապարակել է որդու լուսանկարը Քսանմեկամյա ֆուտբոլիստին սպանել են թեժ լեզվակռվից հետո Երևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մшրմինը․ կшսկшծյшլը հայտնի է Ավիավթար՝ Ֆրանսիայում․ կան տասնյակից ավելի զոհեր ՊԵԿ-ը հերքել է Բագրատաշենի մաքսակետի աշխատանքի խափանման մասին տեղեկությունները ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն այցելել է «Քոնթուր գլոբալ» ընկերության Գորիսի գրասենյակ՝ քննարկելու էներգետիկ անվտանգության և համագործակցության հնարավոր ուղղությունները ՍԴ ինստիտուտը պետք է հարգել՝ անկախ բովանդակությունից. ՔՊ-ից նաև դրանով ենք տարբերվում․ Վարդևանյան Իրանի հարվածները միլիարդավոր դոլարների վնաս են հասցրել ԱՄՆ ռազմաբազաներին Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով Պարզվել է գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունը Արաղչին անակնկալ մեկնել է Բաղդադ խորհրդակցությունների. ԶԼՄ Ես առաջադրվել եմ․ Արուսյակ Ջուլհակյանը հաստատել է, որ առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
Ամենադիտված