Կարեն Քոչարյանի պատասխանը Արմեն Մկրտչյանին
Բլոգոսֆերա
«ԱՅՈ եւ ՈՉ» ռեալիթի շոուի հեղինակ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երկու ժամ առաջ, «Այո և Ոչ» հեռուստանախագծի հյուսիսային թևի մասնակից Արմեն Մկրտչյանը ուղիղ եթերում դիմեց ինձ, պատասխանի ակնկալիքով:
Հարգելի պարոն Մկրտչյան, նախ օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին, ովքեր համաձայնվեցին մասնակցել մեր հեռուստանախագծում: Երեկվա օրը ցույց տվեց, որ, չնայած որոշ բացթողումների և թերությունների, նախագծի ստարտը ՀԱՋՈՂՎԵՑ:
Ինչ վերաբերում է Ձեր հարցադրմանը, ապա անկեղծ ասեմ, որ դա պատահական էր(անձամբ ես դրա մասին իմացա եթերից), և ես շատ ուրախ եմ, որ ի պատիվ պարոն Աբրահամյանի, նա որևէ քարոզ չարեց, միայն լսում էր քաղաքացիներին, որոնք խոսում էին բացառապես սոցիալական և կենցաղային խնդիրներից:
Իսկ, եթե այդ խնդիրներից գոնե մեկը-երկուսը լուծոււմ ստանան, կարծում եմ, ես էլ Դուք էլ միայն ուրախ կլինենք:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից