Պաշտոնապես հաստատվեց Փարիզի ահաբեկչությունների ժամանակ հայազգի աղջնակի զոհվելը
Բլոգոսֆերա
Արման Ավագյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Քիչ առաջ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ հաստատվեց հայազգի Լոլա ՈՒԶՈՒՆՅԱՆԻ մահվան մասին լուրը՝ ԲԱՏԱԿԼԱՆ համերգասրահի հարձակման ժամանակ։ Այդ մասին րոպեներ առաջ հայտարարել է 17-ամյա աղջնակի հայրը՝ Էրիկ Ուզունյանը.
«Քիչ առաջ մեր տնից դուրս եկան ոստիկանության աշխատակիցները և հաստատեցին, որ Լոլան մահացածների թվում է, նրա դիակը իդենտիֆիկացվել է». Լոլա ՈՒԶՈՒՆՅԱՆԸ փարիզյան ահաբեկչության միակ հայազգի, ինչպես նաև առաջին անչափահաս զոհն էր։ Ցավակցություններ նրա ընտանիքին, բարեկամներին, ընկերներին...»


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից