Պենտագոնի ղեկավարը հույս ունի, որ իսրայելցի գեներալն ավելի տեղեկացված է Իրանի մասին
Իրան
Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան մեկնաբանել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի ղեկավար Բենի Հանցի հայտարարությունը՝ Իրանում միջուկային զենքի հնարավոր ի հայտ գալու վերաբերյալ: Պանետան հույս է հայտնել, որ իսրայելցի գեներալն այդ հարցում ավելի տեղեկացված է, քան ԱՄՆ-ը:
ԱՄՆ Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Վաշինգտոնը տեղեկություններ չունի Իրանի քաղաքական վերխավի կողմից միջուկային զենք ստեղծելու կամ նման ծրագրեր ունենալու մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հանցը պատմել էր, որ իրանցի առաջնորդները ռացիոնալ մարդիկ են և միջուկային զենք ստեղծելու կարգադրություն չեն տվել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ