«Օդանավի խոցումը Թուրքիայի քաղաքական ժեստն է»
Բլոգոսֆերա
Զոհրաբ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Օդային սահման կոչվածը շատ վերացական բան է, որպես ՀՕՊ զորքերում ծառայած մարդ եմ ասում:
Միշտ էլ լինում և եղել են վիճելի թռիչներ, բայց ինքնաթիռ խոցելու հրաման տալը քաղաքական որոշում է, հակաօդային մարտկոցի կամ դիվիզիոնի հրամանատար առանց բարձր ղեկավարության «դաբռոի» երբեք հրթիռի արձակման հրաման չի տա:
Այնպես որ, թուրք-սիրիական սահմանին ռուսական օդանավի խոցումը Թուրքիայի քաղաքական ժեստն է՝ ուղղված Ռուսաստանին: Թուրքերը լավ գիտեին, որ դա ռուսական ինքնաթիռ է, 6000մ բարձրության վրա ՍՈՒ 24-ը մարտական գործողություն չի իրականացնում, բացի այդ՝ նրանք պետք է ռադիոլոկացիոն հետախուզության կայաններով ուղեկցեին ինքնաթիռին խոցումից որոշակի ժամանակ առաջ ու պետք է հարցումներ ուղարկեին՝ ճշտելու ինքնաթիռի պատկանելիությունը:
Տեսնենք, թե ինչով կպատասխանի Ռուսաստանը, ենթադրում եմ, որ թուրքական օդանավ կխոցվի իրաքյան Քրդստանի օդային տարածքում»:


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար