Թուրքիայի հարցը կլուծեն քրդերը
Բլոգոսֆերա
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ռուսաստանի գործողությունները Սիրիայում և հնարավոր հակա-ահաբեկչական միջազգային կոալիցիան նյարդայնացնում են պաշտոնական Թուրքիային, քանի որ եթե Ռուսաստանին հաջողվի ԵՄ պետությունների և ԱՄՆ-ի հետ ստեղծել այդ կոալիցիան, ապա Իրաքի և Սիրիայի տարածում բնակվող և Իսլամական պետության դեմ պայքարող քուրդերը կստանան ամբողջ աշխարհի լեգիտիմ աջակցությունը: Թուրքիայի օդուժի կողմից Ռուսաստանի ռազմական ինքնաթիռի կամայական խոցելու փաստը հաստատում է այն մտայնությունն ու կասկածները, որ պաշտոնական Թուրքիան աջակցում է Իսլամական պետությանը թե՛ ֆինանսապես, թե՛ ռազմականապես: Իսկ դա իր հերթին նշանակում է, Թուրքիան կարող է հայտնվել հակաահաբեկչական գործողությունների թիրախում' բախվելով լավ զինված ու կազմակերպված քրդական բանակի և իր տարածքում բնակվող միլիոնավոր քրդերի հետ:
Ռուսական ինքնաթիռը խոցելով՝ Թուրքիան փաստի առաջ է կանգնացնում ՆԱՏՕ-ի իր գործընկերներին և Ռուսաստանին, քանի որ Ռուսաստանի կողմից ցանկացած պատասխան գործողություն ՆԱՏՕ-ի կողմից կընկալվի որպես իր դեմ կատարված ոտնձգություն' դրանից բխող բոլոր հետևանքներով:
Սա ակնհայտ սադրանք է Թուրքիայի կողմից Ռուսաստանի և հնարավոր հակաահաբեկչական կոալիցիայի մասնակիցների դեմ, ինչը պետք է հասկանան Ռուսաստանում և չտրվեն սադրանքների:
Ռուսաստանը ներկայումս պետք է անի ամեն ինչ հակաահաբեկչական կոալիցիան կյանքի կոչելու և այդ հարցում միջազգային կոնսոլիդացիա ապահովելու համար: Իսկ Թուրքիայի հարցը կլուծեն քրդերը, ինչից որ այդքան սարսափած են Թուրքիայի ներկայիս ավտորատար ու արկածախնդիր իշխանությունները»:


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար