Թուրքիայում Միացյալ Թագավորության դեսպանը ցնցված է թուրք փաստաբանի սպանությամբ
Բլոգոսֆերա
Թուրքիայում Միացյալ Թագավորության դեսպան Ռիչարդ Մուրը խստորեն դատապարտել է Դիարբեքիրի իրավաբանների միության նախագահ Թահիր Էլչիի սպանությունը: Այս մասին Մուրը համապատասխան գրառում է թողել «Թվիթեր»-ի իր միկրո բլոգում:
«Ընկերոջս` Թահիր Էլչիի սպանության լուրից ցնցված և վշտացած եմ: Սպանվել է լավ ու քաջ մի մարդ: Նա երկար տարիների մարդու իրավունքների պաշտպան էր»,- նշել է Մուրը:
Էլչիի մահվան առնչությամբ խոսել է Թուրքիայի փոխվարչապետ Յալչըն Աքդողանը' խստորեն դատապարտելով փաստաբանի դեմ իրականացված հարձակումը:
Թահիր էլչիի սպանության առնչությամբ խոսել է նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը' ասելով. «Էլչիի և զոհված ոստիկանի համար Աստծուց հոգու հանգստություն եմ խնդրում: Այս դեպքը ցույց է տալիս, թե որքան ճիշտ է ահաբեկչության դեմ պայքարելու հարցում Թուրքիայի վճռականությունը»:
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառում լրագրողների մոտ հայտարարություն անող Դիարբեքիրի իրավաբանների միության ղեկավար, իրավաբան Թահիր Էլչին զոհվել է այդ տարածքում հնչած կրակոցներից: Թուրքիայի ժամանակով 11.00-ին Թահիր Էլչին հայտարարություն անելիս է եղել, երբ անհայտ անձինք հայտնվել են և սկսել են կրակել: Փամփուշտներից մեկը դիպչել է Էլչինի գլխին, ինչի հետևանքով նա մահացել է: Զոհվել է նաև մեկ ոստիկան, իսկ երեք ոստիկան էլ վիրավորվել են:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից