Թուրքական ապրանքներով լի շուրջ 350 բեռնատարներ չեն կարողանում հատել ՌԴ-ի սահմանը
Աշխարհ
Թուրքական ապրանքներով լի շուրջ 350 բեռնատարներ են կուտակվել ռուս-ուկրաինական և ռուս-վրացական սահմանում, որոնց արդեն հինգ օր է՝ թույլ չեն տալիս անցնել ՌԴ-ի տարածք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է միջազգային փոխադրողների ասոցիացիայի գործադիր կոմիտեի նախագահ Ֆաթիհ Շեները:
Ավելի վաղ ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը հայտարարել է, որ երկրի կառավարությունը հանձնարարել է «Ռոսսելխոզնադզոր»-ին՝ ուժեղացնել հսկողությունը Թուրքիայից գյուղատնեսական արտադրանքի մատակարարումների նկատմամբ, ինչպես նաև լրացուցիչ ստուգումներ կազմակերպել Ռուսաստանի սահմանում և Թուրքիայի տարածքում՝ արտադրության վայրերում:
«Մեր շուրջ 350 բեռնատարներ արդեն հինգերորդ օրն է՝ կանգնած են մնում Ուկրաինայի և Վրաստանի հետ ՌԴ-ի սահմաններում: Դրանց մի մասը վերադառնում է Թուրքիա, տարանցիկ բեռների մի մասը, որոնք Ուկրաինայի և Ռուսաստանի տարածքով փոխադրվում են Ղազախստան, Ղրղզստան, Մոնղոլիա, մենք որոշել ենք ուղարկել այլ երթուղով՝ ծովով դեպի վրացական Փոթի նավահանգիստ, այնուհետև Ադրբեջանի տարածքով և Կասպից ծովով»,- ասել է Շեները:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից