Օբաման ու Էրդողանը քննարկել են Սու-24-ի հետ միջադեպը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ են ունեցել Փարիզում, որտեղ անցկացվում է կլիմայական փոփոխություններին նվիրված գագաթնաժողովը:
Հանդիպման արդյունքում Օբաման հայտարարել է, որ քննարկվել են այդ թվում՝ Սու-24-ի հետ միջադեպից հետո Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Օբաման կոչ է արել Ռուսաստանին և Թուրքիային նվազեցնել հարաբերություններում ստեղծված լարվածությունը և կենտրոնանալ Սիրիայում իրավիճակի կարգավորման վրա:
«Մենք բոլորս ունենք մի ընդհանուր թշնամի: Դա ԻԼԻՊ-ն է»,- ասել է Օբաման:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան