Շտայնմայերը կարևորել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքի վերսկսումը
Աշխարհ
Գերմանիան Մոսկվայի և Անկարայի միջև փոխհարաբերություններում տիրող լարվածության պայմաններում հույս ունի, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը (CPH) կվերսկսի աշխատանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բրյուսելում հայտարարել է ԳՖՀ-ի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:
«Մենք ապրում ենք վտանգներով լի աշխարհում և, եթե հնարավորություն կա տեղեկատվության փոխանակման շնորհիվ նվազեցնել դրանք, ապա մենք պետք է օգտագործենք այդ հնարավորությունները»,- ասել է նա: «Դրանց թվում է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը՝ ինչ մակարդակով էլ որ դա անցկացվի»,- նշել է Շտայնմայերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից