Հռոմի պապի դեմ մահափորձի ԻԼԻՊ-ի նենգ ծրագիրը բացահայտված է
Աշխարհ
Հռոմի Ֆրանցիսկոս պապի դեմ մահափորձի ծրագրման կասկածանքով ձերբակալվել են մի խումբ երիտասարդներ. երեքը՝ Իտալիայում, ևս մեկը՝ Կոսովոյում: Սոցիալական ցանցերում նրանք պնդում էին, որ Ֆրանցիսկոսը կլինի վերջին Պապը:
Իրավապահները կալանավորներին «չափազանց վտանգավոր» են համարում: Նրանք մեղադրվում են Կոսովոյում ԱՄՆ դեսպանի հասցեին սպառնալիքների և համացանցում իսլամական արմատական գաղափարաբանության քարոզչությունը տարածելու մեջ: Բացի այդ, նրանք կասկածվում են Սիրիայի ահաբեկիչների հետ կապերի և ահաբեկչական գործողություն ծրագրելու մեջ, գրում է The Daily Star բրիտանական պարբերականը:
Հռոմի պապը գտնվում է Վատիկանում՝ պետություն-անկլավում, որը գտնվում է Հռոմում: «Իսլամական պետության» ահաբեկիչները սպառնացել են կազմակերպել մի շարք ահաբեկչական գործողություններ Իտալիայում՝ Փարիզում տեղի ունեցած հարձակումների նման: Ձերբակալված երիտասարդները գովերգել են Ֆրանսիայում իսլամիստների դաժանությունները, որոնց հետևանքով զոհվել է 130 մարդ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից